Մեզ հեշտ խումբ բաժին չի ընկել. Ֆիլիպ Լամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի որակավորման արդյունքների արդյունավետությունն իր թիմի համար. փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Խումբն այնքան էլ հեշտ չէ, մեզ բաժին է հասել երեք շատ լավ ակումբ: Դրանցից մեկն Անգլիայի չեմպիոն «Մանչեստեր Սիթի»-ն է: Հատկապես դժվար են լինելու արտագնա խաղերը, բայց մենք պետք է փորձենք հաղթանակ տոնել նաև այդ խաղերում», – ասել է Լամը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի E խմբում կհանդիպեն «Բավարիա», ԲԿՄԱ, «Մանչեստեր Սիթի» և «Ռոմա» ակումբները:




Լրահոս