Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական քննությունը:
Նախագահողը կողմերին հարցրեց` ունեն դատաքննությունը լրացնելու միջնորդություններ, ինչին կողմերը բացասական պատասխան տվեցին:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ ժամանակն է անցնելու դատական վիճաբանությունների փուլին, և հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 8-ին:
Ապա հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Շանթ Հարությունյանը, ով ասաց, որ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատրաստակամություն հայտնելով ներկա գտնվել Թուրքիայի նորանշանակ նախագահի երդման արարողությանը, դավաճանում են ողջ հայ ազգին:
Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում: