Հակոբ Ինջիղուլյանին Ադրբեջանից տեղափոխել են Ժնև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ադրբեջանական սահմանում հայտնված Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը` Հարությունը, Armlur.am-ին տեղեկացրեց, որ Կարմիր խաչից իրենց տեղեկացրել են, որ Հակոբը տեղափոխվել է երրորդ երկիր:

Հարազատներին ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից հայտնել են, որ օգոստոսի 26-ի տվյալներով՝ նա դուրս է բերվել Բաքվից և տեղափոխվել Ժնև:

«Ասացին, որ մոտ օրերս կտեղափոխեն մեկ այլ երկիր, բայց թե որտեղ, չմանրամասնեցին: Բայց փաստն այն է, որ Հակոբն այլևս Ադրբեջանում չէ: Հուսանք, որ նրա հետ շատ արագ կապ կհաստատենք»,- ասաց Հարություն Ինջիղուլյանը:

Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը հակառակորդի սահմանում էր հայտնվել տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով:




Լրահոս