Բժիշկը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 15-ին կալանավորվել է Գյումրիի “Ճերմակ հիվանդանոց” ՍՊԸ-ի վիրաբույժ-կոնսուլտանտ Հրանտ Ներսիսյանը: Այդ մասին armlur.am-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Մասնավորապես, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` Հ. Ներսիսյանը անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերել հիվանդ Հ. Մկրտչյանի նկատմամբ, որի պատճառով վերջինս մահացել է:




Լրահոս