Դանիա-Հայաստան խաղի տոմսերը՝ «Պարկեն» մարզադաշտից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղեկացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել սեպտեմբերի 7-ին կայանալիք 2016թ. Եվրոպայի առաջնության Դանիա-Հայաստան ընտրական հանդիպմանը, որ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել խաղի օրը՝ ժամը 14:00-ից (Դանիայի ժամանակով), «Պարկեն» մարզադաշտի մերձակայքում գտնվող տոմսարկղից: Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի D տրիբունայի D1 սեկցիան: Տոմսերի արժեքն է 250 դանիական կրոն (33,5 եվրո):

14:30-ից սկսած Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները կարող են հավաքվել Դանիայում Հայաստանի դեսպանատան մոտ և միասին ուղևորվել դեպի մարզադաշտ:




Լրահոս