696 մահացած անձանց անունները հայտնվել են ընտրացուցակներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի արդարադատության նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են կատարվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման Երեւանի հատուկ սպասարկման տարածքային բաժնում: Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ 2003-ից մինչեւ 2010 թվականի  ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում 696 մահացած անձանց անձնագրերը (դրանց բացակայության դեպքում տրվող տեղեկանքները) չեն ուղարկվել ՀՀ ոստիկանության անձնագրային ստորաբաժանումներին` ինչից ելնելով էլ նրանց վերաբերյալ տվյալները դուրս չեն բերվել բնակչության պետական ռեգիստրից եւ հայտնվել են ընտրացուցակներում: Թվով 696 մահացած անձանց վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:
Հայտնաբերված խախտումների կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարի 13.04.2012թ. թիվ 55-Ա հրամանով ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությանը հանձնարարվել է ստուգում իրականացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման Երեւանի հատուկ սպասարկման տարածքային բաժնում:




Լրահոս