«Աթոռը» փոխանցելու է ամուսնուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Լոռու, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի մարզերում առաջիկայում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Լոռու մարզի Ձյունաշող համայնքի երիտասարդ կին, ՀՀԿ-ական գյուղապետ Յանա Մամիկոնյանի հետ:

-Տիկին Մամիկոնյան, Դուք առաջդրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը, թե՞ ոչ:

-Ոչ, ես չեմ առաջադրվելու: Իմ ամուսինը կփորձի:

-Ի՞նչն է խնդիրը: Աթոռը փոխանցում եք Ձեր ամուսնո՞ւն:

-Առողջության հետ կապված խնդիրներ ունեմ: Բացի այդ, երեխաներիս կրթությամբ եմ ուզում զբաղվել:

-Քանի՞ տարի է, ինչ գյուղապետ եք:

-Արդեն ութը տարի է:

-Այս ութը տարիների ընթացքում ի՞նչ եք արել գյուղի համար:

-Առաջին հերթին ջրի խնդիրն ենք լուծել, հետո` գյուղամիջյան ճանապարհներն ենք նորոգել: Համայնքի դպրոցի տանիքն ենք վերանորոգել:

-Քանի՞ տարի է, ինչ ՀՀԿ-ական եք:

-Գյուղապետ ընտրվելու հաջորդ տարին դարձա ՀՀԿ անդամ: Ի դեպ, ամուսինս էլ է ՀՀԿ-ական: Նա Սերժ Սարգսյանից շնորհակալագիր ստացավ որպես ակտիվ ՀՀԿ-ական:

-Այս ընթացքում կուսակցությունը կոնկրետ ի՞նչ է արել գյուղի համար:
-Մեզ օգնել է: Անտարբեր չեն եղել:

-Այս տարի առաջին դասարանի աշակերտ ունենալո՞ւ եք:

-Չէ, չունենք:

-Երիտասարդ ընտանիք չկա՞ գյուղում:

-Հույս ունենք, որ հարեւան գյուղից մի երիտասարդ ընտանիք կգա մեր գյուղ: Կամ էլ չեն գա:

Զրուցեց  Սյունէ Համբարձումյանը




Լրահոս