ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեսնելով, որ ժամկետանց մուրաբա եւ ջեմ բաժանելն այլեւս այնքան էլ լավ չի ընկալվում հասարակության կողմից, ՕԵԿ-ն ընտրակաշառքի նոր ձեւ է մշակել: Ինչպես փոխանցեցին «Ժողովուրդ»-ի աղբյուրները, հիմա Վանաձորում եւ հարակից գյուղերում ՕԵԿ-ը սկսել է գլխաշորեր բաժանել թոշակառու կանանց: Ըստ մեր աղբյուրների՝ դրանք հասարակ, էժանագին գլխաշորեր են, որոնք գյուղերում տարեց կանայք են կրում: Բացի գլխաշորերից, ՕԵԿ անունից բաժանում են նաեւ օծանելիք ու սննդամթերք: ՕԵԿ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանը, բնականաբար, հերքեց լուրը: Իսկ Վանաձորի մեր աղբյուրները տեղեկացրին, որ ՀՀԿ-ն եւս ակտիվ է այս հարցում. միայն թե առայժմ ՀՀԿ-ականները, դռնեդուռ ընկած, ցուցակագրում են մարդկանց:




Լրահոս