ՀԱՇՏՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջերս հաշտվել են ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ու իր երբեմնի մրցակից, ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Նրանց հարաբերությունները ջերմացել են Դալլաքյանի՝ ՀՀԿ-ական դառնալուց հետո, երբ ՀՀԿ-ում որպես փոխհատուցում որոշվեց մեծամասնական ընտրակարգով առաջադրել Դալլաքյանին, իսկ Բաղդասարյանին ընդգրկել ՀՀԿ համամասնական ընտրացուցակում: Ավելին, «Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում են, որ Բաղդասարյանին պատկանող հեռուստաընկերությունն ակտիվորեն ցուցադրում է Դալլաքյանի քարոզչական նյութերը: Մեզ հետ զրույցում Բաղդասարյանն ասաց, որ իրենք երբեք էլ «խռոված չեն եղել, քանի որ խռովելը տղամարդուն վայել չէ. տղամարդը չի խռովում»:




Լրահոս