ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություներով` Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ-ական Վահե Հակոբյանն ընտրակաշառքի նոր ձեւ է կիրառում. տեղական իշխանությունները վերանորոգում են այդ ընտրատարածքի մանկապարտեզները, դպրոցներն ու այլ հաստատություններ՝ ասելով, որ այդ աշխատանքներն իրականացվում են Վահե Հակոբյանի հովանավորությամբ, ուստի կոչ են անում մարդկանց` ընտրել նրան: Նույն լուրերի համաձայն՝ միայն Մեղրիին այս նպատակով հատկացվել է մոտ 70 մլն դրամ, ընդ որում, այդ գումարները մասնավոր են, ոչ թե պետբյուջեից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հակոբյանը, սակայն, հերքեց այդ լուրերը՝ ասելով, թե իրենց ընտանիքի նախընտրական հիմնադրամի միջոցներով նման միջոցառումներ իրենց տարածաշրջանում արվել են, սակայն ընտրական գործընթացի պատճառով դադարեցվել են: Հիմա, ըստ Հակոբյանի, նույնիսկ իրենց պատկանող գործարաններում նոր մարդկանց աշխատանքի չեն ընդունում, որ դա ընտրակաշառք չդիտվի:




Լրահոս