Ցանկանում եմ «Միլան»-ին վերադարձնել Չեմպիոնների լիգա. Տորես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միլան»-ի նորեկ Ֆերնանդո Տորեսը գոհ է, որ այսուհետ հանդես է գալու իտալական ակումբում: Հարձակվողը վարձակալական հիմունքներով իտալական ակումբ է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»-ից:

«Ինձ համար մեծ պատիվ է «Միլան»-ին միանալը: Ես ցանկանում եմ, որ ակումբը վերադառնա Չեմպիոնների լիգա և հույս ունեմ, որ մենք երկար կմնանք այնտեղ: Ես արդեն ծանոթ եմ Ալեքս Էսյենի և Դիեգո Լոպեսի հետ:

Անհամբեր սպասում եմ նոր մրցաշրջանի մեկնարկին: Ես կարող էի միանալ «Միլանին», երբ դեռ հանդես էի գալիս «Ատլետիկո»-ում, բայց դա վաղուց էր», – նշել է Տորեսը:

 




Լրահոս