Մարգար Օհանյանի դատավարությունը հետաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` ապրիլի 17-ին հետաձգվել է ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը: Դատական նիստին չէին ներկայացել ՃՈ ներկայացուցիչն ու Մարգար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը: Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Ժիրայր Կարապետյանը տեղեկացրել էր, որ չի կարող ներկայանալ դատարան եւ խնդրել էր նիստն առանց իրեն անցկացնել, իսկ Մարգար Օհանյանի պաշտպանը նշել էր, թե վատառողջ է եւ լիովին ապաքինվելու համար անհրաժեշտ է երկու շաբաթ:Դատավոր Մխիթար Պապոյանը հետաձգեց նիստը եւ նշանակեց մայիսի 14-ին: Նշենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով:




Լրահոս