Գեղեցկության թագուհին փախչել է՝ տանելով թագը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Miss Asia Pacific World մրցույթում հաղթած Բրմայի ներկայացուցիչ 18-ամյա Մայ Մյատ Նուո Սեուլից փախչել է 100 հազար դոլար արժողությամբ թագի հետ միասին: Գեղեցկության մրցույթի կազմակերպիչները զրկել են նրան պարգևից: Մյանմայում ծնված աղջիկն, ով առաջին անգամ դարձել էր միջազգային հեղինակավոր մրցույթի հաղթող, այսպես անփառունակ է ավարտել իր կարիերան շոու բիզնեսում:

Ինչպես հայտնում են կազմակերպիչ ընկերության ներկայացուցիչները, աղջիկը հրաժարվել է կատարել մրցանակ ստանալու պայմանները:

Այս պահին հայտնի չէ, թե որտեղ է գտնվում աղջիկը, տեղեկացնում է Mignews-ը:

Չնայած այն բանին, որ թագուհուն զրկել են տիտղոսից, նա կարողացել է փախչել Հարավային Կորեայից իր թագի հետ մեկտեղ, և հայտարարել է, որ շարունակում է գեղեցկության թագուհի մնալ, քանի որ իր պարգևն իրենից ոչ ոք չի խլել:

418135_314000901993119_100001496352334_904364_1868391975_n




Լրահոս