Նոր արագաչափ սարքեր եւ տեսախցիկներ ճանապարհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւան քաղաքում շարունակվում են երթեւեկության վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մասնավորապես. 2012-ի ապրիլի 20-ից գործարկվելու են նաեւ Երեւան քաղաքում նոր տեղադրված երթեւեկության արագության վերահսկողության արագաչափ սարքերը, որոնք տեղակայված են Դավիթաշենի կամրջի վրա, Եղվարդի եւ Աշտարակի խճուղիներում, Արցախի, Դավիթ Բեկի, Քոչինյան, Ռուբինյանց, Բաբաջանյան, Շիրակի եւՍարալանջի փողոցներում:Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:




Լրահոս