Ամենազինված պետությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանը ռազմական ծախսերի գծով զբաղեցրել է երրորդ տեղն աշխարհում։ 2011-ին Մոսկվան սպառազինությունների վրա ծախսել է գրեթե 72 միլիարդ դոլար։ Այդ մասին նշվում է Աշխարհի հիմնախնդիրնեիր ուսումնասիրությունների ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի զեկույցում։ Ռուսաստանի ռազմական բյուջեն 2011-ին աճել է 9.3 տոկոսով եւ կազմել է 71. 9 միլիարդ դոլար՝ առաջ անցնելով բրիտանական (62.7 միլիարդ) եւ ֆրանսիական (62.5 միլիարդ) ռազմական բյուջեներից։ Ցուցակի առաջատարները շարունակում են մնալ ԱՄՆ-ը (711 միլիարդ) եւ Չինաստանը (143 միլիարդ)։




Լրահոս