
Մոսկվայում սպանվել է հայազգի գործարար Տիգրան Հովհաննիսյանը, ում հայտնաբերել են սեփական տան շքամուտքի մոտ:Այս մասին հաստատել է ՌԴ կենտրոնական հետաքննչական վարչության ներկայացուցիչ Վիկտորիա Ցիպլենկովան,-գրում է Ռիա Նովոստի-ն: “Հետաքննությամբ պարզվել է, որ ապրիլի 17-ին, ժամը 08.00-ին Մարշալ Ժուկովի պողոտայի 19/1 շենքի վերելակի մոտ հարևանների կողմից հայտնաբերվել է Տիգրան Հովհաննիսյանի դին”, – նշված է հաղորդագրությունում: Նշվում է, թե տղամարդը մահացել է երկու հրազենային կրակից, որը ենթադրաբար արձակվել է վարձու մարդասպանի կողմից : Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, վարվում է հետաքննություն: Սպանության այլ մանրամասներ չի հաղորդվում: