«Սպորտինգ»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված պաշտպան Մարկոս Ռոխոն դեռևս Անգլիայում աշխատելու համար վիզա չի ստացել, հայտնում է BBC-ն:
Փաստաթղթերի ձևակերպման համար խոչընդոտ է հանդիսանում Արգենտինայում նրա դեմ հարուցված քրեական գործը: 2010թ. նոյեմբերին Ռոխոն հայրենի քաղաքում նշում էր իր «Սպարտակ» տեղափոխությունը: Խնջույքի ընթացքում նա վեճի էր բռնվել իր իր հարևանի հետ:
2012թ. նրան մեղադրանք էր առաջադրվել: Այժմ Ռոխոն գտնվում է Մադրիդում և Մեծ Բրիտանիայի դեսպանատանը սպասում է հարցազրույցի՝ համապատասխան փաստաթղթեր ստանալու համար:
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ պայմանագիր կնքելու համար նա Անգլիա էր եկել տուրիստական վիզայով: