Անտոնիո Վալենսիան` «Յունայթեդ»-ի ամսվա ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիսապաշտպան Անտոնիո Վալենսիան հունվար ամսվա տվյալներով ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի` ամսվա լավագույն ֆուտբոլիստ, այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Հունվարին 29-ամյա կիսապաշտպանը մասնակցել է երեք հանդիպման և մեկ անգամ գրավել ՔՊՌ-ի դարպասը: Վալենսիան նաև մասնակցել է Անգլիայի գավաթի 1/6-րդ եզրափակչին:

Երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքներով նա առաջ անցավ Դեյլի Բլինդից և Մարկոս Ռոխոյից:

«Ես շատ երջանիկ եմ, որ հաղթեցի այս անվանակարգում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Յունայթեդ»-ի` իմ օգտին քվեարկած բոլոր երկրպագուներին», – նշել է Վալենսիան:




Լրահոս