Երկրորդ խիստ նկատողությունը Բրյուսովի ռեկտորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԿԳՆ-ն տեղեկացնում է, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր երկրորդ խիստ նկատողությունն է հայտարարել Բրյուսովի ռեկտոր   Սուրեն Զոլյանին: “ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` “Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան”պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. Զոլյանի նկատմամբ “խիստ նկատողություն” կարգապահական տույժ կիրառելու մասին: Հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մարտի 19-ի թիվ   190-Ա/Ք հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից, սույն թվականի մարտի 20-27-ը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում իրականացված վերահսկողության արդյունքներով՝ 12.04.2012 թվականին կազմված ակտը”,- նշված է հայտարարության մեջ:
 




Լրահոս