ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐՎԵՍՏԻ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐԻ ՖՈՏՈՇԱՐՔ

Թեեւ ծաղիկ պոկելը չարիք է, բայց նայելով այս հրաշք կոմպոզիցիաներին` միանգամից հասկանում ես, որ անշունչ բնությունը եւս կարող է դառնալ հումք արվեստի գլուխգործոցների համար: Կենդանիներ, մարդիկ, թռչուններ, անգամ` ավտոմեքենաներ, եւ այդ ամենը` կառուցված գույնզգույն ու գեղեցիկ ծաղիկներից:

 
ԼՈՒՐԵՐ

ՆՈՐ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Այս աշնանը հայ կինոսերների դատին, ի թիվս մի քանի այլ ֆիլմերի, կներկայացվի նաեւ «Իմ փոքրիկ փեսացուն» նոր կատակերգությունը: Ֆիլմը նկարահանվում է «Sepuhyan Holding»-ի կողմից, պրոդյուսերը «Խաղ իմ կանոններով» ֆիլմի պրոդյուսինգն իրականացրած Սարգիս Սեպուհյանն է, իսկ սցենարի հեղինակը՝ Անուշիկ Պետրոսյանը: «Կարելի է ասել՝ ընտանեկան կոմեդիա է, որի հետաքրքրությունն ու նորամուծությունն ինձ համար կայանում է նրանում, որ աշխատանք է տարվել իրական շան հետ»,- նշել է Սեպուհյանը՝ հավելելով, որ ֆիլմում ամփոփված են սերն ու ընկերությունը, ինչպես նաեւ նպատակներին հասնելու ձգտումը:

 

ՎԵՆԵՏԻԿԻ 71-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ
Երեկ Լիդո կղզում բացվել է աշխարհի ամենահեղինակավոր փառատոներից մեկը՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնը: Այն մեկնարկել է մեքսիկացի ռեժիսոր Ալեհանդրո Գոնսալես Ինյարիտուի «Birdman» ֆիլմի շնորհանդեսով:
Ինյարիտուի կատակերգական ֆիլմը պատմում է թոշակի անցած դերասան Ռիգան Թոմփսոնի մասին:
Ֆիլմում նաեւ նկրահանվել են Էմմա Սթոունը, Էդվարդ Նորթոնը եւ Զաք Գալիֆիանակիսը:

 

ՋՐԱՅԻՆ ԱՄՊԵՐ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ
Արեգակից մոտավորապես 7.3 լուսատարի հեռավորության վրա գիտնականները ջրային ամպերի հետքեր են հայտնաբերել: Եթե աստղագետների դիտարկումները հաստատվեն, բացահայտումը կդառնա արեգակնային համակարգից դուրս ջրային ամպերի առկայության առաջին վկայությունը:
Ամպերը գրեթե երկու անգամ ավելի հեռու են գտնվում Երկրից, քան Արեգակից հետո մեր մոլորակին ամենամոտ աստղը՝ Կենտավրոսի Ալֆան: Գիտնականների ենթադրությունների համաձայն՝ ամպերով պատված է Յուպիտերի չափերի շագանակագույն գաճաճը:
Օբյեկտը գիտնականներին հաջողվել է ուսումնասիրել NASA-ի ինֆրակարմիր WISE աստղադիտակի միջոցով:

 
ՄԻՋԱՏԸ ԲՐԻՏԱՆԱՑՈՒ ԳԼԽՈՒՄ
43-ամյա բրիտանացին մի քանի օր ապրել է գլխում թռչող ցեցով: Միջատը մի քանի օր բնակություն էր հաստատել նրա ականջի մեջ՝ պատճառելով անասելի ցավեր: Նա ապշեցրել էր բժիշկներին՝ պատմելով, որ իր գլխում 3 օր ցեց է թռչում: Ռոբ Ֆիլդինգ անունով տղամարդը անկողնում գիրք կարդալիս է եղել, երբ նրա ականջը ցեց է մտել: Միջատին դուրս բերելու փորձերը ավարտվել էին նրան ավելի խորը մտցնելով: Բրիտանացին մտածել է, որ վաղ թե ուշ միջատն ինքնուրույն դուրս կգա ականջից ու չի շտապել դիմել բժիշկների օգնությանը: Ցեցին դուրս բերելու վիրահատությունը տեւել է 90 րոպե եւ ավարտվել է հաջողությամբ:

 

ՊԱՏԵՐԱԶՄ «ՍԻՐՈ ԿՈՂՊԵՔՆԵՐԻՆ»
Իտալիայի Վենետիկ քաղաքում «պատերազմ» են հայտարարել, այսպես կոչված, «սիրո կողպեքներին», որոնք սիրահարները կախում են աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկի կամուրջներից՝ այդպիսով խաթարելով նրա պատմական տեսքը:
«Unlock your love» (Ազատիր քո սերը) ակցիայի հեղինակը գրող եւ լրագրող Ալբերտո Տոզո Ֆեյն է, ով «Facebook»-ում ստեղծված խմբում բոլորին կոչ է անում ոչ միայն ազատել իրենց սերը ցանկացած կապանքներից եւ կողպեքներից, այլեւ մաքրել Վենետիկը «տոննաներով մետաղներից, որոնք քաղաքին աղբ են թողնում որպես ժառանգություն, ինչպես նաեւ դրանք հանելու բարդ եւ թանկարժեք գործընթաց»:

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ԿՈՄԻՔՍԸ
«Action Comics» No 1 (1938 թ.) կոմիքսի թողարկումը, որում առաջին անգամ հայտնվում է Սուպերմենը, «eBay» աճուրդում վաճառվել է 3,2 մլն դոլարով, սա երբեւէ վաճառված ամենաթանկ կոմիքսն է: Հավաքորդները բարձր են գնահատում հենց այդ հրատարակությունը, քանի որ հենց դա է սկիզբ դրել մեդիամշակույթում սուպերհերոսների հայտնությանը: Փորձագետները կարծում են, որ ամբողջ աշխարհում մնացել է 1938-ի «Action Comics» No 1-ի՝ նման լավ վիճակի 50-100 օրինակ:

 




Լրահոս