ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մոտ աշխատակիցները հերթագրվում են ու նոր միայն մտնում նրա աշխատասենյակ: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, եթե անգամ ԱԳՆ աշխատակիցները շտապ բան ունեն զեկուցելու, օրերով սպասում են, մինչեւ իրենց հերթը հասնի: Ի դեպ, նույն «կարգ ու կանոնով» աշխատում են նաեւ փոխնախարարներն ու վարչության պետերը: ԱԳՆ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Տիգրան Բալայանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու են ԱԳՆ աշխատակիցներն օրերով սպասում, որ մտնեն Էդվարդ Նալբանդյանի աշխատասենյակ, եւ ընդհանրապես, ինչու են ԱԳՆ-ում այդ կանոնակարգով աշխատում, ասաց. «ԱԳ նախարարի հանդիպումների օրակարգը կազմվում եւ կանոնակարգվում է` ըստ նախարարի զբաղվածության: Ձեր կողմից նշված «օրերով սպասելը» հնարավոր է միայն նախարարի գործուղումների ժամանակ, երբ նախարարը ֆիզիկապես բացակայում է Հայաստանից, սակայն այդ ժամանակահատվածում էլ նախարարի հետ կապն ապահովվում է հաղորդակցության այլ միջոցներով»:




Լրահոս