
Կիսապաշտպան Սինձի Կագավան, ով անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ից տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա», նշել է, որ անհամբերությամբ է սպասում այն օրվան, երբ նորից գերմանական մարզահագուստով խաղադաշտ դուրս կգա: Նրա խոսքով՝ այդ տրանսֆերն իր կարիերայի երջանիկ պահերից է:
«Իհարկե, ես շատ ուրախ եմ, որ նորից կկարողանամ խաղալ «Բորուսիա»-ի կազմում: Ինձ շատ լավ եմ զգում: Դրական էմոցիանելով լի եմ և անհամբերությամբ սպասում եմ, թե երբ նորից «Բորուսիա»-ի մարզահագուստով դուրս կգամ խաղադաշտ», – նշել է նա:
Հիշեցնենք, որ Կագավան գերմանական ակումբից «Մանչեստեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2012թ.՝ 16 մլն եվրոյով: Սակայն նա այդպես էլ չկարողացավ հիմնավորվել անգլիական ակումբում: