Ուկրաինան ենթարկվում է անթաքույց ագրեսիայի. Պորոշենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեղադրել է Ռուսաստանին ուղիղ և բացեիբաց ագրեսիայի մեջ, որը տրամաչափորեն փոփոխել է ուժերի դասավորությունն Ուկրաինայի հարավ-արևելքում ծավալված հակամարտությունում, որի ընթացքում ուկրաինացի ուժայինները մարտնչում են ռուսամետ անջատողականների դեմ: Այս մասին Պորոշենկոն հայտարարել է Կիևի ռազմական ուսումնարանում իր ելույթի ժամանակ:

Մոսկվան հերքում է Ուկրաինայի տարածքում իր զինծառայողների գտնվելու փաստը: Նա նաև չի ընդունում, որ աջակցում է Ուկրաինայի հարավ-արևելքում ռուսամետ անջատողականներին:

Շաբաթ օրը Պորոշենկոն հայտարարել էր Ուկրաինայի տարածքում «հազարավոր արտասահմանցի զինվորների» և «հարյուրավոր արտասահմանյան տանկերի» գտնվելու մասին. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս