
Նախորդ գիշերը Մոսկվայի Կախիրսկի մայրուղու վրա գտնվող տան 14-րդ հարկի իր բնակարանի պատուհանից ցած է նետվել մի կին, ում գրկում եղել է քնած երեխա: Ստացված վնասվածքներից երկուսն էլ տեղում մահացել են:
Որոշ տեղեկությունների համաձայն, կինը գտնվում էր դեպրեսիայի մեջ և կարող էր չգիտակցել իր արարքը: Սակայն, Life News հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն, պատուհանից նետվելուց առաջ կինը երկտող է թողել, որում բացատրում է իր արարքի պատճառները: