ՀՐԱԴԱԴԱՐ ՍԻՐԻԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի իշխանությունները երեկ` տեղական ժամանակով 06:00-ին, դադարեցրել են բոլոր ռազմական գործողությունները: Կրակը դադարեցրել են նաեւ ապստամբները: Դամասկոսի եւ Հոմս, Համա, Իդլիբ նահանգների բնակիչները հայտնել են, որ այս պահին ռազմական որեւէ հակամարտություն չկա: Միեւնույն ժամանակ կառավարական զորքերը մնացել են իրենց տեղաբաշխման վայրերում: Նշենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ին ուղղված նամակում պաշտոնական Դամասկոսը հայտնել էր, որ իշխանություններն իրենց իրավունք են վերապահում համարժեք պատասխան տալ քաղաքացիական, զինվորական անձի կամ մասնավոր ու հասարակական ունեցվածքի դեմ ցանկացած ոտնձգությանը: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի համաձայն` հենց ապրիլի 12-ին է լրանում Սիրիայի իշխանությունների կողմից կրակի դադարեցման վերջնաժամկետը:




Լրահոս