ԲԱՑՕԹՅԱ ՀԱՄԵՐԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալացի աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելլիին ունկնդրելու հնարավորություն կունենան շատ-շատերը, քանի որ նրա համերգն անց է կացվելու բացօթյա` ապրիլի 22-ին Երեւանի Ազատության հրապարակում: Սակայն սկզբում հենց Բոչելլիի կայքում` www.andreabocelli.com, նշվում էր, որ համերգը կանցնի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ինչեւիցե, շատ ավելի լավ, որ այն բացօթյա է լինելու: Ի դեպ, Բոչելլին Երեւանում ելույթ կունենա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ու «Հովեր» երգչախմբի հետ: Հիշեցնենք, որ տենորը Հայաստան է գալիս «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառման շրջանակներում: Ապրիլի 22-ին Բուենոս Այրեսը պաշտոնապես Երեւանին կփոխանցի «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսը: Այդ առիթով կլինեն բազմաթիվ մշակութային միջոցառումներ, որոնցից գլխավորները կանցկացվեն  Մատենադարանում ու Ազատության հրապարակում:




Լրահոս