Նոր բնակարանները կռվախնձոր Գյումրու անօթեվան բազմանդամ ընտանիքներում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երկրաշարժի հետևանքով անօթևան բազմանդամ ընտանիքների համար մի իսկական գլխացավանք է դարձել ոչ միայն բնակարանների բաշխման ձգձգումը, այլ նաև ստանալիք բնակարանների պատկանելիության որոշումը: Բազմաթիվ ընտանիքներում առաջացել են բավականին սուր հակասություններ:Ինչպես Գյումրիում ընթացող բնակարանային շինարարության առաջին, այնպես էլ երկրորդ փուլում կրճատվեց անօթևան ընտանիքների համար կառուցվող բնակարանների սկզբնապես նախատեսված քանակը: 2009-201-ին  առաջին փուլով ծրագրված 1320-ի փոխարեն շահագործման հանձնվեց 1056 բնակարան, այսինքն` 264 բնակարանով պակաս, 2012-ին նախատեսված 1944-ի փոխարեն շահագործվելու է 1756 բնակարան կամ 188-ով պակաս: Պատճառաբանությունը երկու դեպքերի համար մոտավորապես նույնն է: Եթե նախորդ փուլում նախապես որոշված 1 և 2 սենյականոցների հաշվին շինարարության ընթացքում որոշվեց և կառուցվեց 264 հատ 3 սենյականոց, ապա երկրորդ փուլում  1, 2 և 3 սենյականոց բնակարանների թվի կրճատման սենյականոց 124 բնակարան:
Սակայն առավել տրամաբանական կլիներ, եթե բնակարանների նախատեսված քանակի կրճատման փոխարեն 4 սենյակի հավակնորդ բազմանդամ ընտանիքներին հատկացվեին երկուական բնակարաններ: Խնդիրն այն է, որ երկրաշարժից անցած 23 տարիների ընթացքում ընտանիքների կազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել. հիմնականում նրանց և՛ անդամների քանակն է ավելացել, և՛ ընտանիքի ներսում նոր ընտանիքներ են ավելացել: Ուստի այս շահառուները ստանալիք բնակարանի պատկանելությունը որոշելու բավական լուրջ խնդիրներ ունեն: Նման իրավիճակում է հայտնվել նաև Գյումրու Շչեդրինի 218/059 տնակում բնակվող Պետրոսյանների ընտանիքը: Նրանց ընտանիքի ներսում հետերկրաշարժյան տարիներին առաջացել է 3 ընտանիք: Սակայն գործող կարգի համաձայն անօթևան ընտանիքներին տրամադրվում է այնքան սենյականոց բնակարան, որքան նրանք կորցրել են երկրաշարժին, եթե իհարկե ընտանիքների անդամների թիվը չի պակասել, նման դեպքերում պակասեցվում է նաև սենյակների քանակը: Այս տարի նրանց 11 անձից բաղկացած 3 ընտանիքին հատկացնելու են մեկ հատ 4 սենյականոց բնակարան: Նրանց մի մասը` Պետրոսյան Ռիման և Սուրենը իրենց 4 անչափաս երեխաների հետ միասին որոշել են մնալ տնակում, արդեն առանց անօթևանի կարգավիճակի:




Լրահոս