Անհամբերությամբ եմ սպասում Վան Գալի հետ աշխատանքին. Ֆալկաո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեստեր Յունայթեդ»-ի նորեկ Ռադամել Ֆալկաոն մեկնաբանել է իր`  անգլիական ակումբ տեղափոխվելը:

«Ուրախ եմ «Մանչեստեր Յունայթեդ» տեղափոխվելու համար: Անհամբերությամբ եմ սպասում Լուի վան Գալի հետ աշխատանքին, որպեսզի օգնեմ ակումբին նորանոր հաղթանակներ տոնել», – ասել է նա:

Իր ուրախությունն է արտահայտել նաև անգլիացիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալը: «Ուրախ եմ, որ Ֆալկաոն տեղափոխվեց մեր ակումբ: Նա շատ լավ հարձակվող է, իսկ արդյունքներն արդեն ամեն ինչ ասում են», – ընդգծել է Վան Գալը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Մոնակո»-ից 12 մլն ֆունտի դիմաց 1 տարի վարձակալությամբ տեղափոխվել է «Մանչեստեր Յունայթեդ»:




Լրահոս