Վարչական շրջաններում տնկվել է վարդի 20000 թուփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի ծաղկապատման 2014 թվականի աշխատանքների շրջանակում այս տարի վարչական շրջաններում տնկվել է 2 միլիոն 200 հազար ծաղկասածիլ, վարդի 20000 թուփ: Եվս 20000 վարդի թուփ կտնկվի սեպտեմբերի երրորդ տասնօրյակում:

Դրանք տեղ կգտնեն Երեւանի կանաչ գոտիներում, այգի-պուրակներում, նախկինում ձեւավորված ու նորաստեղծ ծաղկային տարածքներում: Գլխավոր ու երկրորդական ճանապարհների, ինչպես նաեւ քաղաքի մուտքերին հարակից սիզամարգերն ու ծաղկային գոտիներն աշնանային տունկի ընթացքում կհամալրվեն նաեւ կակաչների սոխուկներով:




Լրահոս