Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնությունը կարող է չեղյալ համարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 28-ին արևմտյան լրատվամիջոցները ուրախալի լուր հայտնեցին. հոլիվուդյան ամենահայտնի զույգերից մեկը պաշտոնապես ամուսնացել էր: Խոսքը գնում է Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի մասին, ովքել որոշել էին ամուսնանալ 9 տարի համատեղ կյանքից հետո:
Նրանց պսակադրությունը կատարվել է Ֆրանսիայում՝ զույգի կողմից դեռևս 2008թ.-ին ձեռքբերված Միրավլ կալվածքում: Կարճատև հանգստից հետո նորապսակներն ուղևորվեցին Մալթա և ձեռնամուխ եղան նոր ֆիլմի նկարահանումներին:

Սակայն պարզվում է, որ նրանց պսակադրության հետ կապված իրադրությունը միանշանակ չէ: Ամերիկացի լրագրողները հայտնում են, որ ամերկյան իշխանությունները կարող են չճանաչել այդ ամուսնությունը: Տեղի օրենսդրության համաձայն, նրանք պետք է ամուսնանային նահանգի տարածքում՝ համապատասխան իրավունք ստանալուց հետո 90 օրվա ընթացքում:

Սակայն նրանք ամուսնացել են Ֆրանսիայում, այնտեղ ներկա է եղել նաև ամերիկացի դատավորը, ով պետք է գրանցեր նրանց ամուսնությունը: Սակայն դժվար թե դա պատշաճ կերպով արվեր, քանի որ նրա իրավասությունները գործում են միայն Կալիֆորնիայում: Այսպիսով, ամուսնությունը ո՛չ ֆրանսիական, ո՛չ ամերիկյան օրենքներով պատշաճ կերպով չի արձանագրվել, տեղեկացնում է USA Today-ը:




Լրահոս