Մեծ քանակությամբ թմրանյութեր է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 17-ին, ժամը 19-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 29-ամյա մի տղամարդու, որի ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 2 տարա`  հեղուկներով, 2 ներարկիչ, 10 տուփ լուցկի, դեղահաբեր, յոդի 2 դատարկ սրվակ և բամբակե խծուծներ:Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:




Լրահոս