ՆԵՏՎԵԼ Է ԿԻԵՎՅԱՆ ԿԱՄՐՋԻՑ եվ մահացել (լուսանկարներ, լրացված)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր, ապրիլի 18-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։50-ի սահմաններում Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել և տեղում մահացել։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների օպերատիվ քննչական խմբերը։ Տեղում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ պարամեդիկներով և ավագ հրահանգիչ Սամվել Ռշտունու գլխավորությամբ։
Գ. Շամշյանը հայտնում է, որ ինքնասպան անձը մոտ 20-22 տարեկան աղջիկ է։ Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել, թե նշված տարածքը որ վարչական շրջանի ոստիկանությանն է պատկանում։Դեպքի վայր են հրավիրվել դատական բժիշկն ու քննիչը։




Լրահոս