Դեղերի ազդեցության տակ գտնվող զինծառայողը չի իմացել` ինչի համար է ցուցմունք տալիս (տեսանյութեր)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ ՀՀ ՊՆ «Կանազի» զինհոսպիտալի գործով դատական քննության հերթական նիստը, որի ժամանակ ցուցմունք տվեցին վկաները:

Նրանցից Սերգեյ Մարությանը դատարանին հայտնեց, որ ինքը դեպքի օրը դեղերի ազդեցության տակ է եղել, նախաքննությանը ոչինչ չի գրել, այլ խնդրել է քննիչին գրել իր պատմածը` տառաճանաչ չլինելու պատճառով:

Ապա հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որն էապես տարբերվում էր դատաքննականից: Այսպես. նախաքննական ցուցմունքում նշվում էր, որ վկան դեպքի օրը տեսել է` ինչպես են հոգեբուժարանի հիվանդ զինծառայողները մահճակալով ջարդում պատուհանները, ինչպես նաև՝ ամբաստանյալ Դավիթ Մարկոսյանին` վիրավոր վիճակում: Վկան վստահեցրեց, որ այս ցուցմունքն իրականությանը չի համապատասխանում, և ինքը նման բաներ քննիչին չի պատմել:

Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս