ՀՀ Վերահսկիչ պալատը գնումների ոլորտում խախտումներ է հայտնաբերել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վերահսկիչ պալատն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով է ներկայացրել 2013թ. իր տարեկան հաշվետվությունը: Երեկ էլ հանձնաժողովում քննարկվում էր ՎՊ փաստաթղթի նախագիծը: ՎՊ հայտնաբերած խախտումները բավականին շատ են ու խոսուն:

Օրինակ՝ գնումների ոլորտում շարունակվում են խախտումները. ըստ ՎՊ հաշվետվության՝ «Առանձին գնման համար պատասխանատու պատվիրատու գերատեսչության ներկայացուցիչները խտրական վերաբերմունք ցույց տալով, որոշ ընկերությունների թույլ են տալիս կնքել բարձր գներով պայմանագրեր, որոնց արդյունքում պետական միջոցները չեն տնտեսվում, իսկ որոշ անձինք ստանում են գերշահույթ»:

Շատ են դեպքերը, երբ մի ապրանքը տարբեր կազմակերպությունների վաճառվում է տարբեր գներով, եւ այսպես շարունակ: Թերթը հիշեցնում է, որ դեռ 2012թ. Սերժ Սարգսյանը սկզբում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության անդամների հետ, այնուհետեւ՝ մի շարք նախարարություններում անցկացված խորհրդակցությունների ժամանակ խոսել էր այս խնդրի մասին: Սակայն ինչպես տեսնում ենք՝ իրավիճակը շարունակում է մնալ նույնը եւ գնումների, «ատկատ»-ների անվան տակ շարունակվում է դատարկվել պետական բյուջեն:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս