Օմբուդսմենը հանդիպել է ՀԱԿ համակարգող Լ. Զուրաբյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շարունակելով հանդիպումները նախընտրական շտաբերի ղեկավարների հետ` այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի հետ: Հանդիպման ընթացքում Պաշտպանն առաջարկել է դաշինքին իր նոր, համալրված ռեսուրսներով աջակցությունը նախընտրական և ընտրական շրջանում: Քննարկման ընթացքում ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավարը, ի թիվս այլ խնդիրների, բարձրացրել է նախընտրական ցուցակների և գրանցումների հետ կապված խնդիրը, ինչպես նաև Կոնգրեսի հանրահավաքների ժամանակ հանրային տրանսպորտի երթևեկության խոչընդոտները:




Լրահոս