Բողոքի ակցիաներ` ընդդեմ Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ միանալուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ տարի առաջ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց Մաքսային միությանը միանալու մասին: Այդ օրվանից բազմաթիվ բողոքի երթեր են կազմակերպվել` ի նշան անհամաձայնության:

Այսօր` որոշումից 1 տարի անց, կրկին նման ցույցեր են նախատեսվում:

13:15-ին Ազատության հրապարակում հանրահավաք և երթ կկազմակերպվի, իսկ 17:00-ին հավաք կլինի նախագահականի դիմաց:

Առաջին երթի կազմակերպիչներն այն քաղաքացիներն են, ովքեր դեմ եմ Մաքսային միությանը և ԵՏՄ-ին անդամակցելուն, իսկ նախագահականի դիմաց ցույց կանցկացնի ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:




Լրահոս