Երևանում բնակարանների գները թանկացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականի երկրորդ եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 55291 գործարք: Այս ցուցանիշը 2014 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 23.1 %-ով: 2014թ. առաջին կիսամյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել էր 100222 գործարք:

13476 օտարման գործարքների 76.1 %-ը կազմել է առուվաճառքը,  23.1 %-ը` նվիրատվությունը և 0.8 %-ը` փոխանակությունը:

Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 61.5 %-ն արձանագրվել է բազմաբակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում այս տարվա երկրորդ եռամսյակում, առաջին եռամսյակի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 8.8 %-ով, իսկ 2013 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ` 23.5 %-ով:

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, 2014 թվականի երկրորդ  ռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քառ.մ. մակերեսի  հաշվարկով, շուկայական միջին գները, 2014 թվականի առաջին եռամսյակի  համեմատ, աճել են 0.1 %-ով:

2014 թվականի երկրորդ եռամսյակում հանրապետությունում արձանագրվել է անհատական բնակելի տների 1333 առուվաճառքի գործարք, այդ թվում Երևան քաղաքում՝ 365 գործարք, մարզերում՝ 968 գործարք: 2014 թվականի երկրորդ եռամսյակում, 2014 թվականի առաջին եռամսյակի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքների գործարքների քանակն աճել է 12.2 %-ով, ընդ որում,
Երևանում` 25.4 %-ով, մարզերում` 7.9 %-ով, իսկ 2013 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ` անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 14.1 %-ով, ընդ որում Երևանում ՝ 21.7 %-ով, իսկ մարզերում` 11.5 %-ով:




Լրահոս