ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատ քաղաքում: Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի քարոզարշավի ժամանակ հանկարծ մի կին է փորձել մոտենալ նրան եւ ինչ-որ ծրար փոխանցել: Սակայն Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները ոչ մի կերպ չեն թույլատրել մոտ գալ: Տիկինը բղավել է, որ ինքն Աշոտ Նավասարդյանի երրորդ քույրն է, Հանրապետական կուսակցության անդամ, սակայն նրան կրկին արգելել են մոտենալ ՀՀԿ առաջնորդին: Նավասարդյանը ստիպված է եղել տրտնջալով հեռանալ: Հետաքրքիր է` ինչի՞ց է վախենում ՀՀԿ առաջնորդը եւ ինչո՞ւ է խուսափում ՀՀ քաղաքացիների հետ ուղղակի շփումից` հատկապես որ նրանք Հանրապետական կուսակցության անդամներ են:




Լրահոս