ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսը թեկնածու չի առաջադրել այն ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Եւ ընդհանրապես, վերջերս բավական ջերմացել են ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հարաբերությունները: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով այդ ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից թեկնածու չառաջադրելու հանգամանքին, ասաց. «Պարզապես հարմար թեկնածու չենք ունեցել: Եւ հետո, ինչո՞ւ միայն այդ ընտրատարածքում, եւս 3 ընտրատարածքում էլ չունենք թեկնածու, միայն դա չէ: Փոխարենը մյուս ընտրատարածքներում ունենք առաջադրված թեկնածուներ: Եւ, բացի այդ, մեզ համար կա 1 ընտրատարածք` դա Հայաստանի Հանրապետությունն է»:




Լրահոս