Խաբի Ալոնսոյին ձեռք բերելը ճիշտ էր. Բեկենբաուեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Ֆրանց Բեկենբաուերը դրական է գնահատել կենտրոնական կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին ձեռքբերելը:

«Բավարիան» պետք է օպերատիվ արձագանքեր՝ հաշվի առնելով վնասվածք ստացած ֆուտբոլիստների առկայությունը: Երբ դու հնարավորություն ես ունենում ձեռք բերել այդպիսի կարգի ֆուտբոլիստ, պետք է դա անես: Ճիշտ է, Ալոնսոն 32 տարեկան է, սակայն նա ամբողջովին չի վատնել իր պոտենցիալը:

Ալոնսոյի և Խավի Մարտինեսի կարգի ֆուտբոիստներն անհրաժեշտ են ակումբին, քանի որ նրանք կարգավորում են խաղադաշտը: Իմ կարծիքով՝ այդ տրանսֆերային գործարքը լիովին արդարացնում է իրեն», – հայտարարել է Բեկենբաուերը:

Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն գերմանական ակումբի կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել շաբաթ օրը` «Շալկե»-ի դեմ խաղում (1:1):




Լրահոս