«Ռեալ»-ը 9 մլն եվրո է ստացել «Բավարիա»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ը կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի` «Բավարիա» տեղափոխության համար ստացել է 9 մլն եվրո. վստահեցնում է  Football Leaks-ը:

Համաձայն աղբյուրի տվյալների` մյունխենցիները սկզբում պատրաստվում էին ֆուտբոլիստի համար վճարել 7,5 մլն եվրո: Այդ գումարը պետք է վճարվել երկու փուլով: Բացի դրանից, իսպանացիները կստանային ևս 1,5 մլն եվրո, եթե Ալոնսոն մյունխենյան ակումբի կազմում անցկացներ 30 հանդիպում:

Կիսապաշտպանն արդեն մասնակցել է 38 հանդիպման: Բացի դրանից, ակումբները պայմանավորվել են 2017 թվականին կայանալիք ընկերական հանդիպման մասին: Ալոնսոյի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը:




Լրահոս