Ձերբակալվել է «օրենքով գող» Ռոբինզոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են Ռոբինզոն մականունով «օրենքով գողին»: Ինչպես նշվում է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական կայքում, Վրաստանի 62-ամյա քաղաքացին կասկածվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:

Ռեստորաններից մեկի մոտ ձերբակալվելու պահին քրեական հեղինակությունը թմրանյութերի ազդեցության տակ է եղել: Զննման ժամանակ նրա տաբատի գրպանից առգրավվել է 2,29 գրամ հերոին:

Թմրանյութերի ապօրինի շրջանառության փաստով հարուցվել է քրեական գործ, ստուգվում է ձերբակալվածի հնարավոր մասնակցությունն այլ հակաօրինական գործողություններին, տեղեկացնում է lenta.ru-ն:




Լրահոս