«Գնա՛, նախկին ոստիկանապետին ասա` խի՞ ա սենց»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակվեցին «բանդայի գործով» իրեղեն ապացույցները:

Դատարանը ներկայացրեց նաև փաթեթավորված և տեսակավորված խառը մազեր, որոնք նայելու ցանկություն կողմերը չհայտնեցին:

Ապա դատարանը հայտնեց, որ ներկայացվել են իրեր, որոնք որպես ապացույց չեն արձանագրվել, այլ պարզապես բռնագրավվել են և փոխհատուցելու են տուժողների վնասները: Դրանց թվում էր Արտյուշա Հակոբյանի Hummer մակնիշի ավտոմեքենան:

Ապա ներկայացվեց երկաթե փականագործ մեծ բանալի, որով, թերևս, բացվել են չհրկիզվող պահարանները: Պաշտպան Արսենյանն այս առթիվ ասաց. «Չենք խոսում, չի լինում, խոսում ենք, չի լինում: Բանալին գտել են, բայց սեյֆը տենց էլ չգտան»:

Մեղադրողն էլ ասաց, որ սեյֆն իրենից բան չի ներկայացրել, իսկ բանալին պետք կգար հետագայում: Մեղադրողը հարց ուղղեց` Արսենյանը պաշտպանո՞ւմ է իր պաշտպանյալին` փորձել ապացուցել, որ նա բանդայի անդամ չի, թե ցանկանում է ապացուցել, որ ընդհանրապես բանդա չի եղել:

«Գնա՛, նախկին ոստիկանապետին ասա` խի՞ ես էդպես բան արել: Գնա ոստիկանապետին ասա` ա՛յ բալա, տեսաերիզները նայի: Հիմա ստիպված բացել եք խալխի ճղված շորերը»,- գոռալով ասաց պաշտպան Արսենյանը:




Լրահոս