
«Լացիո»-ի հարձակվող Միրոսլավ Կլոզեն ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո մտադիր է իրեն փորձել մարզչական ոլորտում: Դրա հետ կապված` նա ընդգծել է, որ շատ կցանկանար պրակտիկա անցնել «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մոտ:
«Եթե ինձ հաջողվեր պրակտիկա անցնել Գվարդիոլայի մոտ, դա ինձ համար հիանալի նվեր կլիներ: Ես շատ ուրախ կլինեի, եթե Գերմանիայի ֆուտբոլային միությունը 2014թ. աշխարհի չեմպիոնների համար հատուկ կուրսեր անցկացներ, չէ՞ որ մենք ունենք հարուստ խաղային պրակտիկա: Դրանից ավել հնարավոր չէ», – Կլոզեի խոսքերն է մեջբերում Sport1-ը: