Նշանակումներ և կոչումների շնորհում` ԱԻՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով ԱԻ նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ավան և Կենտրոն բաժինների հրշեջ-փրկարարական ջոկատներում, Նաիրիտ գործարանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, ինչպես նաև Արարատի, Կոտայքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններում:

ԱԻ նախարարի այլ հրամաններով` Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի ավագ հրահանգիչ Երվանդ Նավասարդյանին շնորհվել է փ/ծ մայորի, իսկ Սյունիքի ՄՓՎ Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Անդրանիկ Սահակյանին` փ/ծ փոխգնդապետի կոչում:




Լրահոս