Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Armlur.am-ը` ռուսաստանցի հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց:
Լևոն Հայրապետյանի վստահված անձ Մացակ Փոլադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հայազգի գործարարին տեղախոխել են հիվանդանոց, հույս ունենալով, որ փոխվել է Հայրապետյանի խափանման միջոցը: Ավելի ուշ պարզվեց, որ այս որոշման պատճառը եղել է մեկօրյա բուժզննման իրականացումը:
«Լևոն Հայրապետյանի շտաբ»-ի անդամ Արմինե Սիմոնյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց.«Ռուսաստանի Դաշնության օմբուդսմեն Էլլա Պամֆիլովան համապատասխան գրություններով դիմել է պատկան մարմիններին, որ նրանք ուշադրություն դարձնեն Լևոն Հայրապետյանի առողջական խնդիրներին և անհրաժեշտության դեպքում նորից տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց»:
Հիշեցնենք, որ հայազգի գործարարին բուժզննումից հետո կրկին տեղափոխել են «Մատրոսկայա տիշինա» կալանավայր: