Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին ՀՀԿ-ի թեկնածուն դառնա. Գ. Սահակյան. aravot.am (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր վախը վաղուց բռնված է, ոչնչից վաղուց չենք վախենում: Առավել եւս, եւ առաջին նախագահի, եւ երկրորդ նախագահի դեպքերում, եթե ինչ-որ նոր մոտեցումներ են ձեւավորվում, բնականաբար, պատասխանում ենք, իսկ եթե նորից կրկնվում է ամեն ինչ, չեմ գտնում, որ հարգանքից ելնելով՝ կարելի է արձագանքել»,- այսօր խորհրդարանում, մի քանի լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`Ռոբերտ Քոչարյանը, կարծես թե վերադառնում է, չե՞ք վախենում. գրում է Aravot.am-ը:

Տարբերակ ունի՞ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականին նորից ՀՀ նախագահ դառնալու`հարցին էլ ԱԺ նախագահն ասաց, որ չի կարող պատասխանել: Հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանը նորից լինի ՀՀԿ-ի թեկնածուն. չէ՞ որ մեկ անգամ արդեն եղել է`հարցին էլ ԱԺ նախագահը պատասխանեց. «Դա մեր քննարկումներից…կարելի է, որովհետեւ քաղաքական պրոցեսներն այնպիսին են, ոչինչ չի կարելի մերժել: Բայց այս պահին արդեն ասեմ, որ այդ խնդիրը բոլորովին չկա, որովհետեւ ՀՀԿ-ն միշտ էլ իր թեկնածուն ունի, իր մոտեցումները: Այնպես որ այսօր դա քննարկելն անհեթեթություն եմ համարում: Մասնավորապես, այս պահին նաեւ առաջարկը չկա»:

Մանրամասները՝ Aravot.am-ի տեսանյութում




Լրահոս