Մ. Բաղդասարովը պարտքի դիմաց կհատուցի գույքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միկա» մարզահամալիրի աճուրդի վերջնաժամկետը կավարտվի ժամեր անց, սակայն 9 մլրդ դրամ արժողությամբ մարզահամալիրի համար Դատական Ակտերի Հարկադիր Կատարման ծառայությունը մինչ այժմ որևէ առաջարկ չի ստացել:

Կառավարության որոշման համաձայն՝ մինչ 13:00 գնորդ չլինելու դեպքում «Միկա»-ն իր ողջ գույքով կանցնի ֆինանսների նախարարության հաշվեկշռին:

Այստեղ հետաքրքրականն այնն է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, աճուրդի չկայանալու դեպքում՝ կազմակերպվում է նոր հարկադիր էլեկտրոնային աճուրդ: Յուրաքանչյուր չկայացած աճուրդի ավարտից երեք օր անց կայանում է հերթական աճուրդը, որի ժամանակ գինն իջեցվում է 10 տոկսով:

Այս տրամաբանությամբ՝ երեք օր անց պետք է նոր աճուրդ կայանար, սակայն կառավարության որոշմամբ, դա չի լինի:

Հիշեցնենք, որ, կառավարությունը որոշում էր կայացրել, որով մարզահամալիրի անշարժ գույքը կամրագրվի ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեկշռում՝ Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ավիաընկերության և «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ի` ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների դիմաց:




Լրահոս