ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանն ազատվեց աշխատանքից: Նման որոշում ընդունվեց այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ: Որպես պատճառ նշվեց այլ աշխատանքի անցնելը:
Նշենք, որ նա իր պաշտոնը զբաղեցնում էր 2011թ. փետրվարից: Է. Փիրումյանը համարվում է նախկին նախարար Արամ Հարությունյանի կադրը և անմասն չի մնացել նոր նախարար Արամայիս Գրիգորյանի կադրային ջարդից: