Արարատի մարզպետարանի համար Ամանորը մարտին է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած, որ Հայաստանում Ամանորը չորս ու կես ամիս առաջ է նշվել, բայց Արարատի մարզպետարանի համար այն կարծես թե մարտին է տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ մարզպետարանը մարտի 20-ին պայմանագիր է կնքել «Էլեկտրիկ» ընկերության հետ` ձեռք բերելով լուսային էֆեկտներով ամանորյա զարդարանք: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 80 հազար դրամ: Արարատի մարզպետարանը մեկ այլ պայմանագրով մարտի 16-ին ձեռք է բերել 100 հատ տարբեր չափսերի ամանորյա բացիկներ` յուրաքանչյուրը 500 դրամ արժողությամբ:

Համաձայնեք, որ առնվազն տարօրինակ է, երբ Արարատի մարզպետարանը Ամանորից չորսուկես ամիս հետո է ամանորյա զարդարանք ու շնորհավորական բացիկներ գնում: Կամ էլ Ամանորին գնել է, բայց պայմանագիրը ավելի ուշ կնքել: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ, սակայն նա համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:




Լրահոս